Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ էության, ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-1

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանից, նշեց, որ նախագծից այն տպավորությունն է եւ ոչ միայն, այլեւ՝ հենց ուղիղ գրված է, որ այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի դիմացի հարեւանի հետ պայմանագիր կնքեն ու նրա ամբողջ տունը, գրասենյակը վերցնեն տեսանկարահանման տակ. «Այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ դուք՝ ոստիկանությունը, կբացառի, որ նման գործողություններ կկատարի»: Վարդան Եղիազարյանը նշեց, որ նման նկատառում երբեւիցե չի եղել ու չի էլ լինի. «Չեմ կարծում, որ դա այդպես է, ինչպես դուք ասացիք: Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով տեսանկարահումներ կատարելու, եթե կան նման խնդիրներ դրված: Մեր նախագծում կա մասնավոր սեկտորի հետ աշխատելու սկզբունք՝ միայն պայմանագրային կարգով ու այն էլ իրենց համաձայնությամբ: Այսինքն, մենք չենք ուզում տեղադրել, մենք ընդամենը օգտագործում ենք եղածը»: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մամուլում եղավ հրապարկումներ, որ այս կամ այն քաղաքական գործչի բնակության վայրի, շքամուտքի մոտակայքում տեսախցիկ է տեղադրվել ու հետո պարզվել է՝ այլ քրեական գործի շրջանակներում է եղել: Նույնիսկ հրապարակումներ եղան, որ կոնսպերատիվ բնակարան են վարձել, որ այդ վարձակալողը տեսախցիկ դնի: Մենք պետք է տեղյակ լինենք, որ սրանով, ըստ էության, ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ 7 օր պահպանել, քանի որ այդքան պահպանելուց հետո իբր ջնջեն ու կոմպրոմանտներ հավաքեն, որոնց տիրապետեն միայն իրենք: Սա է այս օրենքի ընդհանուր տարամաբանությունը»: Վարդան Եղիազարյանը համամիտ չէր պատգամավորի հետ. «Դրանք ընդամենը զուգադիպություններ կարող են լինել, եթե մեկի բնակարանը կամ կեցավայրը ընկել է այդ տեսանկարահանման շրջանակներում: Պետք է ապանձնավորվեցվի նման տեղեկությունները, այսինքն՝ կողմնակի անձանց տվյալները կջնջվեն»: