Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ից որեւէ նկարահանում կամ ձայնագրություն հետագայում չներկայացվեց. Ա. Զուրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled2-3

ԱԺ-ում այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, անդրադառնալով «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխություններին, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց՝ այս տեսախցիկները վերաբերելու են ճանապարհային ոստիկանությա՞նը, թե ընդհանրապես ոստիկանական գործողություններին. «Ընդհանրապես անհատի կյանքին միջամտելը ցանկացած ձեւով պետք է շատ խիստ կանոնակարգված լինի ու սահմանափակված, մարդու ազատություններին որեւէ միջամտություն չլինի, միայն ծայրահեղ դեպքերում: Ինչպե՞ս եք դուք պահպանելու այդ իրարամերժ հատվածները»: Ի պատասխան Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է ընդհնարապես ոստիկանության գործողություններին. «Եթե կոպիտ ասենք, մենք այսօր ունենք նման երեք միջոց՝ ստացիոնար արագաչափերն են, քաղաքով մեկ սփռված տեսախցիկներն են եւ նաեւ՝ դյուրագրգիռ տեխնիկական միջոցները, որոնք կլինեն ոստիկանության ծառայողի ձեռքին կամ հագուստին, կամ՝ մեքենայի վրա: Տեսաձայնագրումն այլեւս կլինի միայն ծառայողական տեխնիկական միջոցներով ու այլեւս անձնական այֆոններով կամ այլ տարբերակներով չի լինի»: «Եկեք հիշենք՝ 2008թ. մարտի մեկի իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանումներ եւ այլն: Որեւէ նկարահանում կամ ձայնագրություն հետագայում չներկայացվեց: Այդ պատճառով ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակով է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի՞, մարդկանց ճնշելո՞ւ, թե ընդհանրապես օրենքը պահպանելու եւ մեր հասարակության կյանքը ավելի բարելավելու համար»,- հիշեցրեց Արարատ Զուրաբյանը, որը այդ տարիներին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր: Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ այդ տեսախցիկներն օգտագործվելու է միայն ոստիկանական գործողություններն իրականցնելու համար. «Իսկ դրանք միտված են քաղաքացու կյանք, առողջության ու գույքի անձեռնմխելիությունն ապահովելու համար»: