Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դառնալու ենք ոստիկանական երկիր. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-4

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հարց ուղղելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, նկատեց. «Տեսախցիկներ տեղադրելով՝ մենք մարդու իրավունքներն ենք պաշտպանելու, թե կսահմանափակենք խոսքի ազատությունը»: Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ պատգամավորի մտահոգությունն ավելորդ է. «Մեր այս տեսանկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիկանությանը՝ հանցագործություններ բացահայտելու, հասարակական կարգ ապահովելու, ինչպես նաեւ՝ աջակցելու են մեր քաղաքացիներին այն դեպքերում, երբ կարիք կունենան օգտագործելու մեր այդ նյութերը»: «Գիրք գողանալը ոչինչ. ինչպես ասում են՝ գրքի գողը գող չի, բայց դե ամեն դեպքում սահմանափակում է դրվում մարդու ազատության վրա: Դառնալու է ոստիկանական երկիր՝ մարդ չի կարողանալու ազատ արտահայտվի, խոսա»,- արձագանքեց Սասուն Միքայելյանը: Ի պատասխան Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ մտքի, խոսքի ազատության հետ տեսախցիկները որեւիցե կապ չունեն: