Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկների տեղադրումը միջամտություն է մարդկանց անձնական կյանքին. Ա. Զեյնալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tSMPLOVzbVg

ԱԺ-ում այսօր միաձայն՝ 94 ձայնով կողմ քվեարկեց Ելքի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Խորհրդարանը սկսեց «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրակարգում միայն այս հարցն է մնացել քննարկման, որից անմիջապես հետո տեղի կունենա այս նախագծի քվեարկությունը. «Պատգամավորներին խնդրում եմ մնալ դահլիճում»: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա նշեց, որ հասարակական կարգի պաշտպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահելու՝ օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսաձայնագրող տեխնիկական միջոցներ: Ըստ նրա՝ հավաքված տվյալներն ու լուսանկարները կպահպանվեն 7 օր, որից հետո կոչնչացվեն, թեեւ որոշ դեպքերում չի բացառվում տարաժամկետումը: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ շարժական եւ անշարժ տեսախցիկների տեղադրումը միջամտություն է մարդկանց անձնական կյանքին. «Կարո՞ղ ենք ասել, որ մինչեւ այս տեղի ունեցած տեսանկարահանումները միջամտություն են եղել օրենքով չնախատեսված կարգով»: Վարդան Եղիազարյանը նշեց, որ այդ տեսախցիկները այսօր էլ գործում են, խոսքը՝ ստացիոնարի մասին է. «Դրանք վերաբերում են ճանապարհային երթեւեկության անվտանգությանը: Այո, այդ տեսանկարահանող սարքերի օգտագործման օրենքով թույլատրելի մեխանիզմները շատ թույլ են եղել, հիմա մենք կարգավորում ենք այդ դաշտը»: