Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանի վերաքննիչ գործով դատական նիստի օրը հայտնի է

Կարևոր լուրեր Հասարակություն
samvel-babayan

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի  գործով    Վերաքննիչ  դատարանի նիստի օրը հայտնի է: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից,  առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Սամվել Բաբայանին  մեղավոր ճանաչեց առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։   Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը վերաքննիչ բողոքում միջնորդել են արդարացնել իրենց: