Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը սպառնում է հարվածել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին (տեսանյութ)

Քաղաքականություն
6B558AC6-90DE-4940-BB7B-7DDED2AE8130_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Էրդողանն իր աջակիցների հանրահավաքի ընթացքում հայտնել է, որ թուրքական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է դիմելու գործողությունների: Հայտարարությունը հնչել է որպես սպառնալիք ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորամիավորումների և Միացյալ Նահանգների դեմ: «Մի կանգնեք մեր և ահաբեկիչների ու մարդասպանների միջև: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք անցանկալի միջադեպերի համար»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանն հայտնել է իր աջակիցներին, որ թուրքական բանակը շրջափակ ման մեջ է առնում սիրիական Իդլիբի շրջանը, որը սահմանակից է Թուրքիային ու վերահսկվում է քրդական զորամիավորումների կողմից, վերջիններիս Անկարան մեղադրում է Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապի մեջ: Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերին նրանք պատրաստվում են վերացնել ահաբեկչական կառույցներն Աֆրին և Մանբիջ բնակավայրերում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկման տակ: Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այս առումով Թուրքիայի մտահոգություններն անտեսելու համար: Էրդողանի հայտարարությանը նախորդել էր Սիրիայում սահմանային զորքեր ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունը, որի առնչությամբ Վաշինգտոնը բանակցում է քրդական ուժերի հետ: Թուրքիայի բանակի հրամանատար Հուլուսի Աքարն այս օրերին գտնվում է Բրյուսելում, ուր հանդիպում է ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոսեֆ Դանֆորդի հետ՝ վերոհիշյալ նախաձեռնությունը քննարկելու համար: Նախկինում Թուրքիան բազմիցս սպառնացել էր Սիրիայում քրդական զորամիավորումներին, սակայն Էրդողանի վերջին սպառնալիքը դիտարկվում է որպես ամենալուրջը: Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ հնարավոր գործողություններին կմասնակցեն նաև Սիրիայի սահմանին տեղակայված ընդդիմադիր զինյալների զորամիավորումները, որոնք գտնվում են Թուրքիայի հովանավորության ներքո: Քրդական զորամիավորումների աջակցությունը Վաշինգտոնի կողմից խորը ջրբաժան է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը հավաստիացրել էր, որ Թրամփի վարչակազմը խոստացել է դադարեցնել քրդական ուժերի աջակցությունը, սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը: