Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա.Մարգարյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանը խառնեց առաջատարի խաղաքարտերը

Սպորտ
a1chess-margaryan

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտեցել Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը:   Այսօր կայացան մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին: Այդ սայթաքումից առաջին հերթին օգտվեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը, որը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վոլոդիմիր Վետոշկոյի հետ, վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց իրանցի շախմատիստին: Երկու առաջատարներից կեսական միավորով հետ են մնում միջազգային վարպետներ Արամ Հակոբյանն ու Լուկաշ Յարմուլան:   Հենց այս քառյակն էլ վերջին 9-րդ տուրում կխաղարկի մրցանակային տեղերը, քանի որ նրանց հաջորդող Վադիմ Մոիսեենկոն արդեն հետ է մնում 2 միավորով: Վաղը կայանալիք հանդիպումներից կարեւոր նշանակություն ունեն Կլեմենտի Սիչով - Լուկաշ Յարմուլա, Արման Միքայելյան - Փարհամ Մաղսուդլու եւ Վոլոդիմիր Վետոշկո – Արամ Հակոբյան պարտիաները: