«Վարչապետը աշխատելու փոխարեն՝ մեկնում է զվարճանք-խրախճանքների» (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում տարին սկսում ենք թանկացումներով:

«Վարչապետը, իր խոսքով ասած, արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն՝ մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները գինարբուքի մեջ են՝ մոռանում են իրենց պարտականությունների մասին, իսկ երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմիններին, նրանք ասես դասը վատ սերտած աշակերտների նման՝ գրիչները ձեռքներին ջանք են գործադրում՝ ցույց տալու, որ շատ մտահոգ են»,- հայտարարեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում