Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. Մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ՝ սպայական կազմի համար

Պաշտոնական
Havaqner_pahestazor_16.01.18.5a5de6092c7e5

Պաշտպանության բանակի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 15-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական կազմի ներկայացուցիչները: Հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը: .................... Հավաքներ՝ հրետանավորների մասնակցությամբ

2018 թվականի բանակային ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բանակի հրետանային բրիգադներից մեկում հունվարի 15-ից անց են կացվում մասնագիտական հավաքներ՝ հրետանային զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալների մասնակցությամբ: Հավաքների ընթացքում ղեկավար կազմը, հաշվի առնելով զորատեսակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև կիրառվող զինատեսակների առանձնահատկությունները, մասնակիցներին ուսուցանում է մարտի համակողմանի ապահովման, մասնագիտական ու հետախուզական պատրաստությանն առնչվող տարաբնույթ թեմաներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն