Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը լավագույնների ցուցակում չէ

Սպորտ
sport-liga

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային առաջնությունների վարկանիշային նոր աղյուսակը: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի լավագույն առաջնություն է ճանաչվել Իսպանիայի Լա լիգան, որը ստացել է 1195 միավոր: Երկրորդ տեղում Անգլիայի պրեմիեր լիգան է՝ 1177 միավոր, երրորդում՝ Բրազիլիայի Ա սերիան՝ 1134: Նախկին ԱՊՀ երկրներից 90 լավագույն առաջնությունների շարքում տեղ են զբաղեցրել Ռուսաստանի (10-րդ տեղ), Ուկրաինայի  (23), Ղազախստանի (43), Բելառուսի (47), Ադրբեջանի (50), Լիտվայի (52), Էստոնիայի (61), Մոլդովայի (67), Վրաստանի (68), Ուզբեկստանի (70) եւ Լատվիայի (80) առաջնությունները: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը չի ընդգրկվել այդ ցուցակում: