Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարը բախվել է կամրջին և կողաշրջվել

Հասարակություն
vtar2

 Այսօր առավոտյան Արշակունյաց 286  հասցեի բնակիչները ուժեղ ցնցում են զգացել:  Պատճառը հերթական պատահարն է եղել:  Նորագավիթի նորակառույց կամրջի վրա КамАЗ  մակնիշի մեքենան իր կցորդիչով  բախվել է կամրջի ճաղավանդակներին ու կողաշրջվել։ Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկային: Վարորդը ինքնուրույն դուրս էր եկել մեքենայի խցիկից: Ի դեպ,  սա առաջին դեպքը չէ, երբ  նորակառույց կամրջի վրա նման պատահարներ են գրանցվում: Վարորդները բազմիցս են նշել, որ այս կամուրջը   ճիշտ  չէ կառուցված:   Երջանիկ պատահականությամբ բեռնատարը  չի ընկել  մոտակա  տների կամ հողամասերի մեջ: