Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք

Սպորտ
sport-alashkert

Երեւանի «Ալաշկերտն» առաջին նշանակալի ձեռքբերումն է  կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել է Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ում հետ պայմանագիր է ստորագրվել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում նա դարձել էր 3 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը նոր համաձայնագիր չի առաջարկել հայ ֆուտբոլիստին, որը նախընտրել է վերադառնալ հայրենիք եւ կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում: Պայմանագրի ստորագրումից հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է իր տպավորություններով. «Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ եւ ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում», - նշել է ֆուտբոլիստը: