Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

Պաշտոնական
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ–Ալագյազ, Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն