Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել

Կարևոր լուրեր Պաշտոնական
zoh

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն