Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարի զոհ է դարձել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի որդին

Հասարակություն
62712007da72a7aace648061fccb6ce9

«Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռուբեն Ստեփանի Գալստյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»,- իր ֆբ-յան էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այսօր, հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։