Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ են հայտարարել. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
26805176_10215655194840968_4087657970671259172_n

Երևանի Հարավարևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել երթուղային տաքսիների վարորդները։ Անդրանիկի արձանի հարևանությամբ նրանք կանգնած են մեքենաներով և հրաժարվում են ուղևորներ փոխադրել։ Պատճառը գազի և դիզվառելիքի թանկացումն է։ Տեղում կան բազմաթիվ ոստիկաններ։ Այստեղ է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Լրագրողների հետ զրւյցում նա ասաց, որ այս հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում։ Նա հորդորեց վարորդներին անցնել աշխատանքի մինչև հարցի լուծում կգտնվի։ Վարորդներն ասում են, որ իրենց  բողոքը ոչ թե գծի տերերին է վերաբերում, այլ կառավարությանը։ Այստեղ ներկա է նաև մի պաշտոնատար անձ, որը չցանկացավ ներկայանալ, նա հրամայողական տոնով վարորդներից պահանջում է անցնել աշխատանքի։ Նույն տոնով նա հրամայեց գծի տերերին, ստիպել վարորդներին անցնել աշխատանքի։ Վարորդները հրաժարվեցին։