Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը ցմահ որակազրկվել է

Սպորտ
a1uzbek-16.01.

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամբել Բաբայանին: Նման որոշում կայացրել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: Միաժամանակ, նա ընդհանրապես իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային գործունեությամբ: 46-ամյա մասնագետը մեղադրվում է պարտականությունները չկատարելու եւ հավաքականի կազմը կամայականորեն ընտրելու մեջ:  Ըստ ֆուտբոլի ֆեդերացիայի ունեցած տեղեկությունների, մարզիչը ֆուտբոլիստներին ազգային թիմ է հրավիրել առաջնորդվելով անձնական շահից եւ խաղացողների հետ ունեցած ծանոթությունից: Սամվել Բաբայանը Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015 թվականին, իսկ պաշտոնանկ է արվել 2017թ սեպտեմբերին, երբ թիմը դուրս է մնացել 2018թ աշխարհի առաջնությունից: