Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում ավտոմեքենան ընկել է ձորակը.կան տուժածներ

Պաշտոնական
mes

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: