Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոուրինյոն՝ Մխիթարյան-Սանչես փոխանակման մասին (տեսանյութ)

Սպորտ
PAY-ECE_13_MAN_UNITED_LOWRY

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո  պատասխանել է այն հարցին, թե ինչու Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակից դուրս էր թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա կրկնել է այն պատասխանը, որը արել էր մինչ այդ. Ես Մխիթարյանին չէի ընտրել այսօր, քանի որ ուզում եմ, որ ֆուտբոլիստները ամբողջությամբ կենտրոնացած լինեն խաղի վրա: Հասկանում եմ՝ այսքան խոսակցություններից հետո Մխիթարյանի համար հեշտ չէ խաղալ ու խաղալ տանը՝ հասկանալով, որ մի բան կարող է լինել, կամ էլ չլինել: Ես նախընտրում եմ պաշտպանել նրան, պաշտպանել այս իրավիճակը, ու եթե տրանսֆերային պատուհանի ավարտին նա մնա՝ նա շատ լավ խաղացող է: Նա շատ լավ խաղացող է, նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, հետո նվազեցրեց, բայց նախորդ մրցաշրջանում նա շատ բան արեց մեր համար, օգնեց հաղթել Եվրոպա լիգան, ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն էր: Տեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է Մոուրինյոն: «Կարո՞ղ է արդյոք Մխիթարյանը Սանչեսի գործարքի մեջ ներառվել, այո, կարող է: Սակայն, հավանական է նաև, որ նա կմնա թիմում: Սանչեսի մասին ոչինչ չեմ կարող ասել: Գաղափար չունեմ: Այլ թիմեր ևս հետաքրքրվում են նրա ծառայություններով»,- ասել է Մոուրինյուն:  Մոուրինյոն  հույս է  հայտնել, որ այս ամբողջ աղմուկը վաղը կավարտվի, չնայած տրանսֆերային պատուհանը բաց է մինչեւ հունվարի 31-ը:    Ի դեպ Հենրիխ Մխիթարյանը երեկոյան թիմի հետ ժամանաել էր հյուրանոց, որտեղ նրանք միշտ հավաքվում են խաղից առաջ: Համացանցում նաեւ կար տարածված նրա նկարը, եւ ԶԼՄ-երը նույնիսկ գուշակել էին, որ նա կխաղա այսօր:  Մխիթարյանը քույրը նույնպես իր Թվիթթերում տարածել էր այդ նկարները  ՄՅՈՒ-«Սթոք Սիթի» խաղից առաջ վերտառությամբ: