Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Սթոք Սիթի» 3:0. Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր թիմի կազմից

Սպորտ
26910676_10155440490877746_7943536610832975035_o

Ավարտվեց Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» հանդիպումը։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 3։0 հաշվով հաղթեց մրցակցին։


Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել Անգլիայի առաջնությունում այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» հանդիպմանը: Տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ չի վստահել հայազգի ֆուտբոլիստին եւ նրան անգամ չի ընդգրկել պահեստայինների թվում: Դա վկայում է այն մասին, որ պորտուգալացի մասնագետը կրկին չի տեսնում Հենրիխ Մխիթարյանին իր գլխավորած թիմի տակտիկական սխեմաներում: Ինչեւէ, «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել այստեղ; Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ինչու Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակից դուրս էր թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Կստեմ, եթե ասեմ, որ դա մարտավարական որոշում է: Ուղղակի մենք որոշել ենք հայտավորել այն խաղացողներին, որոնք հիմա կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդում» իրենց դրսևորելու վրա: Ես գիտեմ, որ ֆուտբոլիստի համար բարդ է խաղալ, երբ նա դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս գործոնն էլ դարձավ պատճառ: Մենք որոշել ենք պաշտպանել Մխիթարյանին: Հայտացուցակում նրան չընդգրկելը լավագույն որոշումն է խաղացողի և թիմի համար»,- նշել է Մոուրինյոն: