Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ շախմատի առաջնություն. Զավեն Անդրիասյանը ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Սպորտ
a1chess-armenia-15.01.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի առաջնություններում կայացան 4-րդ տուրի պարտիաները:   Կանանց մրցաշարի առաջատարներ Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը տոնեցին 4-րդ անընդմեջ հաղթանակները եւ շարունակում են վստահորեն գլխավորել աղյուսակը: Իսկ ահա նրանց հետապնդող Լիլիթ Գալոյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին եւ էլ ավելի հետ մնացին:   Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրիասյանի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց: Երկրորդ տեղում ընթացող Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց Կարեն Գրիգորյանին, վաստակեց 3 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին: Մնացած երեք պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին եւ մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց:      Վաղը տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի հետ, իսկ նրան հետապնդող Արման Փաշիկյանն այս տուրում ազատ է: Կանանց առաջնության առաջատարներ Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը կմրցեն համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ: