Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք. Լավրով (տեսանյութ)

Քաղաքականություն
lavrov

Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակն ավելի խաղաղ դարձնելը կարեւոր է Մոսկվայի համար, 2017-ի արդյունքներն ամփոփելիս նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:   «Կարծում եմ, որ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, ավելի խաղաղ լիներ, ինչը կօգներ քաղաքական կարգավորմանն անցնելուն»,- ասել է նա:

«Այս խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի,- վստահ է ՌԴ ԱԳ նախարարը: - Փուլային մոտեցում է հարկավոր, որը կարտացոլի այս պահին հնարավոր համաձայնությունը եւ կորոշի այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհները, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շրջանակում»:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող այս հակամարտության կոնկրետ ծրագրեր ունենալ, «քանի որ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք»: «Մենք սպասում ենք, որ 2 երկրներից էլ ինչ-որ դրական ազդակներ կստացվեն»,- ասել է նա: