Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի քրդերի հարցում Անկարան ու Վաշինգտոնը՝ հակադիր բեւեռներում (տեսանյութ)

Քաղաքականություն
f1e20561e97eac8b0d7345b1d0e85338

Ամերիկայի Ձայն Թուրիքիայի նախագահը խոստացել է, իր խոսքերով ասած, ՝՝խեղդամահ անել Սիրիայի դեմոկրատական ուժերին մարզելու եւ այստեղ ահաբեկիչների բանակ ստեղծելու բոլոր ջանքերը՛՛։ Հիշեցնենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը հիմնականում քրդերից կազմված, նաեւ մի շարք այլ ժողովուրդներ ու կրոններ ներկայացնող դաշինք է, որն ԱՄՆ-ի օգնությամբ հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել ծայրահեղական Դաեշից։ Հոկտեմբեր ամսին էր, որ այս դաշինքն իր լիակատար վերահսկողությունը հաստատեց այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ անվանումը կրող ծայրահեղականների կողմից 2Օ14 թվականին իրենց մայրաքաղաք հռչակած Ռաքքայի վրա։ Այդ ժամանակներից ի վեր քրդական մեծամասնություն ունեցող Սիրիայի դեմոկրատական ուժերը Եփրատի աջ ափով առաջ են շարժվել դեպի հարավ, իրենց ճանապարհից մաքրելով ծայրահեղական խմբավորման վերջին մնացորդները։ Դաեշի դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքի խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ դաշինքն աշխատանքներ է տանում Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ՝ Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր հիմնելու ու նրանց մարզումներ անցկացնելու ուղղությամբ։ Սա մեծ մտահոգություն է Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն ըմբռնում է, որ ՝՝այս պահին Թուրքիայի սահմանի վրա ահաբեկչական բանակ ստեղծելու ճանապարհի վրա է՛՛։ Նրա խոսքերով, ՝՝Թուրքիայի պարտքն է խեղդամահ անել այդ բանակը, մինչեւ դրա ծնունդը՛՛։ Էրդողանը տեղակացրել է, որ Թուրքիայի բանակը պատրաստ է սկսել ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսարեւմուտքում գտնվող քրդական Աֆրինի դեմ։ Թուրքիային մտահոգում է այն հանգամանքը, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում մեծամասնություն են կազմում Քրդական ժողովրդի պաշտպանության միավորումները, որին Անկարան համարում է այստեղ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ժառանգորդ։ Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը երեք տասնամյակ պայքար էր մղում Թուրքիայի արեւելյան հատվածներում քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով։ Վաշինգտոնը դեմ է Սիրիայի դեմոկրատական ուժերի նկատմամբ Անկարայի կեցվածքին ու պնդում է, որ այդ ուժերն են կատարել Դաեշին պարտության մատնելու գլխավոր դերը։ Սիրիայի կառավարության աջակից Ռուսաստանն ԱՄՆ-ի դիրքորոշումը համարում է ՝՝շատ լուրջ հարց՛՛։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, ինքն անհանգստացած է ՝՝Սիրիան մասնատելու այս ընթացքի համար՛՛։