Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը չկա» (տեսանյութ)

Հասարակություն
stepan-grigoryan

 Նախկինում  մահապատժի  դատապարտված  Ստեփան Գրիգորյանն այժմ չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ցմահ ազատազրկման դատապարտվածը.  «Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո: Կարծում եմ դատարանը չի զրկի ինձ  այդ միակ հույսից»:    Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկվում էր   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վաղաժամկետ ազատ արձակելը մերժելու վերաբերյալ:  Դատարանը նշել էր, որ Ստեփան Գրիգորյանը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, կա  անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունը  եւ  կա  կատարված հանցագործություն, որի համար դատապարտվել էր մահապատժի:  « Երկու տույժը այն էլ բջջային հեռախոսը, համադրելի չեն այդ արարքի ծանրության հետ, այդքան երկար ազատազրկման տարիների հետ, վերջինն էլ 6 տարի առաջ է ստացել»,- դատարանում հայտարարեց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:  Փաստաբանի համար տարօրինակ է, որ դատարանը տույժերի մասին խոսում է, իսկ խրախուսանքների մասին՝ ոչ.»Ակտիվորեն մասնակցում է հիմնարկում  իրականացվող սպորտային  միջոցառումներին: Չի աշխատել, սակայն մասնագիտական աշխատանքի առկայության դեպքում աշխատելու ցանկություն է հայտնել, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, շփվող է, հավասարակշռված , կատարվածի համար զղջում է, քաղաքացիական հայց չունի, բացասական է վերաբերում քրեական ենթամշակույթին»: Ի դեպ, Հայաստանում մոտ 30  ցմահ դատապարտյալ արդեն   հատել են 20 տարվա շեմը եւ ըստ օրենքի՝  կարող են դիմել վաղաժամկետ ազատ արձակման։  Պաշտպանը նշում է՝ որեւէ դեպ չկա Հայաստանում, որ որեւէ  ցմահ դատապարտված ազատ արձակված լինի վաղաժամկետ ազատ արձակման հիմքով: Մինչդեռ ՄԻԵԴ-ն ունի որոշում՝  եթե  անձին վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն չես տալիս, դա անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է.    « Սրա հիման վրա հայտարարում ենք, որ Հայաստանում այդ ինստիտուտը չի գործում եւ ձեւականորեն օրենքով նախատեսված  է այդ իրավունքը»:  Տեսանկարահանվել չցանկացող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտարարեց, որ միտինգային ելույթներ ունենալ հարկավոր չէ:     Իսկ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ  այս 23 տարիները մի ամբողջ կյանք են., տարիներ, որոնք կարող էի եւ պարտավոր էի անցկացնել ընտանիքիս հետ: Երիտասարդ տարիքում իմ չգիտակցելը եւ ինչու չէ կյանքի փորձի պակասի արդյունքում հանգեցրեց նրան, որ մինչ օրս շարունակում եմ անցկացնել ճաղերի հետեւում»  Նա չի ուզում տպավորություն ստեղծվի, որ  անմեղ է եւ անհիմն է դատապարտվել: Հիշեցնենք, որ   2003 թ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ. «Հանրապետության երկրորդ նախագահը չզրկեց ինձ կյանքից, սակայն  երբեմն ցմահ ազատազրկումը շատ ավելին է, քան....  Այդ 23 դժբախտ տարիների,  որոնցից  6-ը եղել են մահապատժի տարիներ, ինձ վերջնականապես համոզեցին մեկ բան, որ ազատությունն անգին է եւ մարդը ծնվում է ապրելու հասարակության մեջ, այլ ոչ թե հասարակությունից մեկուսացված»,- ավելացրեց Ստեփան Գրիգորյանը Նիստը կշարունակվի հունվարի 26-ին:  Ի դեպ, այսօր տեսանկարանվել չցանկացան նաեւ դատախազը, անկախ հանձնաժողովի եւ Արմավիր ՔԿՀ-ի  ներկայացուցիչը: