Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում նախագահ կընտրեն մարտի 2-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

Հայաստանի հաջորդ  նախագահը  պետք է լինի անկուսակցական, ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով ՝ ունենա բարձր հեղինակություն՝  նաեւ Սփյուռքում:  «Մեր երկրում կան նմանատիպ մարդիկ, իսկ անունների մասին դուք չեք կարող հիմա որևէ բան իմանալ, քանի որ այդ քննարկումները դեռ չենք ծավալվել: Երբ որ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, դրա մասին մենք տեղյակ կպահենք»: Սերժ Սարգսյանը կարծես ստանձնել է ապագա վարչապետի պարտականությունները և գնաճի վերաբերյալ քննարկումներ է իրականացնում: Նա խոսում է երկարատեւ ծրագրերի մասին,  երբ իր նախագահությունն ավարտվում է ապրիլին։ «Մինչ նոր նախագահ ընտրելը, ՀՀ նախագահի լիազորությունները պատկանում են վերջինիս և նա կատարում է իր պարտականությունները: Այս գործընթացը ևս նրա լիազորությունների շրջանակներում է»: Իսկ ո՞րն է վարչապետ Կարեն Կարապետյանի գործը:  «Բնականաբար, նմանատիպ բոլոր քաղաքական պատասխանատվությունները նախագահինն են, իսկ Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է: Այն համակարգը, որ հիմա գործում է, Կարեն Կարապետյանը համաձայնեցված ձևով աշխատում է Հանրապետության ղեկավարի հետ»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ նոր վարչապետի թեկնածուի հետ կապված որոշակիություն դեռ չկա: «Ոչինչ գաղտնի չի մնա, բոլորը կիմանան այդ մասին: Բացարձակ նման քննարկում չենք ունեցել»: Ելք խմբակցությունն արդեն նախագահի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանին։ «Բոլոր թեկնածուների հարցը պետք է քննարկել չափորոշիչներին համապատասխան, իսկ մեծամասնությունն իր կարծիքը կհայտնի և ինչու-ների պատասխանը կտա»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ նախագահի ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ  թեկնածուների  վերաբերյալ  քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: