Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առայժմ երկիշխանություն է

Սպորտ
sport-chess-1

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում արդեն անցկացվել է 6-րդ տուրը: Շրջանային մրցաշարի աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են իրանցի Փարհամ Մաղսուդլուն եւ լեհացի Լուկաշ Յարմուլան։ Այսօր կայանալիք 7-րդ տուրում առաջատարները հանդիպելու են միմյանց հետ։ Ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը 4,5 միավորով զբաղեցնում է 3-րդ, իսկ Արամ Հակոբյանը 4-ով՝ 4-րդ տեղը։ Հենց այս քառյալն էլ կպայքարի մրցանակային տեղերի համար, քանի որ հուշամրցաշարի մյուս մասնակիցներն արդեն 2,5-3 միավորով հետ են մնում առաջատարներից։ Այսօր Արամ Հակոբյանը կհանդիպի Վադիմ Մոիսեենկոյի հետ, իսկ Կլեմենտի Սիչովը ուժերը կչափի մրցաշարի ամենատարեց մասնակից, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի հետ։