Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիպարիտ Տեփոյանը մրցակցությունից դուրս էր Պոտսդամի մրցաշարում

Սպորտ
sport-chess-germania-1

Գերմանական Պոտսդամ քաղաքում Ամանորին անցկացվող կայծակնային շախմատի ավանդական մրցաշարում գերազանց է հանդես եկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը: Անցկացրած 11 պարտիաներում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել առաջին տեղը: Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանած Մարտին Վեսյոլին ու Մատիաս Յակելը առաջատարից հետ են մնացել երեքական միավորով: Նշենք, որ Լիպարիտ Տեփոյանը, որը Դավթաշենի շախմատի դպրոցի տնօրենն է, անցած տարվա դեկտեմբերին գործուղվել է Պոտսդամի համալսարան, որտեղ հանդես էր եկել դասախոսություններով՝ ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները շախմատի ասպարեզում: Կազմակերպիչների առաջարկով նա մասնակցել է վերը նշած մրցաշարում, որտեղ ոչ մի շանս չի թողել մրցակիցներին: