Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 2052.95 լ. ոգելից խմիչք, 415.7426 գ. թմրամիջոցներ

Պաշտոնական
312

Դեկտեմբերի 28-ին` ժամը 12:30-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ  Բ. Գ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի մոտից հայտնաբերել են 18,3 գրամ ընդհանուր քաշով սև կոշտ զանգված և 0,8 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Ներկայացնում ենք նաև 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վիճակագրությունը: 2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: 61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46): Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են. ա) ոգելից խմիչք                               2052.95 լ.      (2016թ.՝ 2505 լ.),                                                                                   բ) թմրամիջոցներ                      415.7426 գ.    (2016թ.՝ 674,1 գ.), գ) կտրող-ծակող գործիքներ       2063 միավոր, (2016թ.՝ 3069)                               դ) դրամ և արժեքավոր իրեր     925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի), ե)  բջջային հեռախոս                 1839  հատ   (2016թ.՝ 2200): Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին