Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հստակ ասեք՝ տրանսպորտի սակագինը բարձրանալո՞ւ է. Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Գրիգորյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled4-1

«Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց՝ միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը»,- ԱԺ-ում Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարիառաջին  տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Բանախոսը նշեց, որ միջմարզային և ներմարզային երթուղային ցանցի  ձևավորման պատասխանատվությունը դրվել է մեկ մարմնի՝ Տրանսպորտի նախարարության վրա, որը կհամագործակիցի միայն ՏԻՄ-երի հետ։ Եվ հաշվի առնելով համայնքների խոշորացումը, ծրագրում ներքաղաքային փոխադրումները դառնալու են՝ ներհամայնքային փոխադրումներ։ Սեղմված գազի թանկացումներից հետո հստակ ասեք՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ հասարակական տրանսպորտը, տաքսիները կթանկանա՞ն, թե՞ ոչ»,- ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի հարցն ուղղված էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանին: Ավելին՝ տեսանյութում