Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձյան գալու հետ գրիպի հիվանդացության նվազում է նկատվում». Արա Ասոյան (տեսանյութ)

Հասարակություն
15.01-Mariam.Still005

ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս օրերին մենք ունենք սուր շնչառական հիվանդությունների՝ այդ թվում գրիպի աճ: «Դրանք սեզոնային հիվանդություններ են և դրանց տարածմանը նպաստում է եղանակը: Տոնական օրերին շփումը շատանում է, և դա նույնպես նպաստում է տարածմանը»,- նշեց Արա Ասոյանը: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը չհերքեց ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որ եթե ձյուն գա՝ վիրուսը կվերանա: «Որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն օրերին, երբ ձյուն է տեղում, այդ օրերից նկատվում է գրիպի հիվանդության նվազում»,- ասաց վարակաբանը: Խոսելով այն մասին, որ գրանցված հիվանդների մեծ մասը երեխաներն են, Արա Ասոյանը փաստեց. «Երեխաներն ավելի ծանր են տանում հիվանդությունները, և նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է: Մեծահասակները հիմնականում տնային պայմաններում են բուժումն իրականացնում»: Պատվաստումների մասին խոսելիս՝ Արա Ասոյանը նշեց, որ դրանք տալիս են արդյունք, մասնավորապես՝ նորակոչիկների շրջանում կատարված պատվաստումների արդյունքում՝ սուր շնչառական հիվանդացությունների դեպքեր գրեթե չեն գրանցվում: