Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Բարսեղյանն արդեն 26 օր է հացադուլի մեջ է

Հասարակություն
smbat-barsegyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը շարունակում է նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից սկսած հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն առայժմ գնահատվում է բավարար: Նա գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում:  Հիշեցնենք, որ  «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում էին  իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Հունվարի 12-ին 25 օրյա  հացադուլից հետո Արմեն Բիլյանը  դադարեցրել է հացադուլը եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Իսկ Սմբատ Բարսեղյանն արդեն 26 օր է գտնվում է հացադուլի մեջ: