Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորի մոտ ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել. ՔԿՀ

Պաշտոնական
kalanavor

Հունվարի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներին մասնավորապես հայտնել է, որ «Հ. Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով զբաղվի և ինքն իրեն  բուժի ոտքը»:    Վերոգրյալի կապակացությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Հ. Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, այդ թվում` Հ. Հարությունյանի կողմից հրավիրված բժշկի մասնակցությամբ և, ըստ եզրակացության` վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել:    Փաստենք, որ Հ. Հարությունյանի պաշտպանի տարածած ռենտգեն վերջին հետազոտությունը զննվել է նաև քաղաքացիական բուժական հաստատությունից հրավիրված վնասվածքաբանի կողմից, ով խորհուրդ է տվել քառագլուխ մկանի իզոմետրիկ վարժություններ բշժկական սպասարկման բաժնի ստացիոնար պայմաններում, ինչը և ապահովված է: Հավելենք նաև, որ 2018թ. հունվարի 9-ին Հ. Հարությունյանին պաշտպանի ներկայությամբ զննել է նաև բշժկական աշխատանքային հանձնաժողովը, որը նունպես փոփոխություններ չի հայտնաբերել:    ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին