Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղա՞վ երկիր» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-3

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խնդիր չի տեսնում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինվորի բուժման հարցը փորձում է լուծել հանգանակությամբ: Նշենք, որ Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը մի քաղաքացի արձագանքել էր, թե հերթական բոշությունն է, ինչին նախարարը հակադարձել էր «բոշան դու ես»: «Մի հատ պաշտպանության նախարար ունենք, չհարգե՞նք։ Ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղա՞վ երկիր:  Կպել եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում: Քաղաքացին ի՞նչ իրավունք ունի, պաշտպանության նախարարին ասում ա բոշա, էս գրածները թուրքերն էլ են կարդում: Մեր ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղավ երկիր, բանակ»,- ասաց հանրապետական պատգամավորը:  Նա հիշեցրեց, որ Վիգեն Սարգսյանը դեռ մեկ տարի է Պաշտպանության նախարար եւ 7 տարվա ծրագիր է գրել: Պետք է սպասել նրա աշխատանքի արդյունքներին։