Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
3hM9-w-9nQ8

ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի սկզբում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, որում առաջարկություններ էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, բուռն անցավ։ Առաջարկվում էր գյուղացիների տնամերձ հատվածների հողի հարկը հանել` հաշվի առնելով հաճախակի կարկուտը, ցրտահարությունը։ Վնասի չափը պետք է գնահատի լիազոր մարմինը։ Իշխանական կոալիցիան դեմ էր այս փոփոխություններին։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր խոսքում նշեց. «եթե մասնավոր անձը, ի դեմս օրինակ, Գագիկ Ծառուկյանի, կարող է զրոյականացնել գյուղացիների պարտքը, ինչո՞ւ մյուսները չեն կարող դա անել»: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց.«Գյուղացիներին միշտ փոխհատուցել է կառավարությունը, հիմա ի՞նչ կլինի, որ այն ֆիքսվի օրենքով»: 34 կողմ, 54 դեմ ձայներով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մտավ ԱԺ նիստերի օրակարգ։ https://www.youtube.com/watch?v=aSKYSyuuXWs «Հարկային օրենսգրքի» եկամտահարկի մասով փոփոխությունները եւս բուռն անցան։ Փոփոխությունների հեղինակը կրկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, իր խոսքում դիմելով ԱԺ մեծամասնությանը, նշեց. «Անհարմար է` մի դարձեք կառավարության կցորդ. հենց նա մատը ճտացնում է, անում եք ամեն ինչ»: Եկք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց` հաշվի առնելով այս նախագիծը` այլ տարբերակ չի մնացել մարդկանց, քան փողոց դուրս գալու։ Ի դեպ, հունվարի 19-ին Ելք դաշինքը անցկացնելու է բողոքի երթ` ընդդեմ թանկացումների։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց իր հերթին. «Հարկային բեռը թեթեւացնելու փոխարեն քաղաքական մեծամասնությունը ոչ մի զիջման չի գնալու, ու դա այնքան ժամանակ կլինի, քանի դեռ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն եկել»։ Այս նախագիծը չընդունվեց 33 կողմ, 54 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ էին իշխանական կոալիցիան։ ԱԺ օրակարգի հաստատումից առաջ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքերին, ընդգծեց. «Ձեզ կոչ կանեմ, որ բողոքի ակցիայի դուրս եկող քաղաքացիներին չանվանեք ամբոխ, խնդրում եմ ուղղեք ձեր բառապաշարը։ Հարգելի քաղաքացիներ, քանի դեռ փողոց դուրս չեք եկել ու պահանջել, որ այս գնաճը կանգնի, ՀՀԿ-ն փոփոխություններ անել չի պատրաստվում»: https://www.youtube.com/watch?v=U0cn4fcZSXc   Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց. «Քաղաքական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա, մինչդեռ այս խայտառակ թանկացումների պատասխանատուն դուք եք։ Երբ ժամանակին մենք խոսում էինք այս թանկացումների մասին, դուք ասում էիք, թե թանկանալու են սմբակները, փողոսկրը, բոլդուգայկան։ Հիմա կարող եմ ասել` պոպուլիստը, դեմագոգը դուք եք։ Ձեր ասած այդ խորհրդարանական լսումներին հրավիրեք նաեւ այն ժուլիկ տնտեսվարողներին, որոնք այդ թանկացումների հեղինակն են։ Չմոռանանք նաեւ դեղերի շուկայում խայտառակ գնաճը»: 63 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ԱԺ օրակարգն ընդունվեց։ Ձեռնպահ էին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։