Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի հարցը կպարզվի առաջիկա 48 ժամում

Կարևոր լուրեր Սպորտ
a1miki

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ առաջիկա 48 ժամում պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացնի ակումբը կապված թիմի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի հետ: Չիլիացի հարձակվողը երեկ չի մասնակցել Անգլիայի առաջնության «Բորնմութի» հետ խաղին: Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն համաձայնության է եկել «Արսենալի» հետ եւ պատրաստ է 30 մլն ֆունտով ձեռք բերել ֆուտբոլիստին: Եթե գործարքը կայանա, ապա Ալեքսիս Սանչեսը կդառնա մանչեսթերյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ շաբաթական 400 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով: Միակ հարցը մնում է այն, արդյո՞ք «Արսենալը» կհամաձայնի իր ֆուտբոլիստին փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, թե կորոշի պարզապես վաճառել նրան: Ինչպես գրում են անգլիական թերթերը, Արսեն Վենգերը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն լոնդոնյան ակումբը դեռեւս պաշտոնական առաջարկությամբ չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին»: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ իր թիմի կազմում պատրաստվում է Անգլիայի առաջնությունում այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղին