Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմակավորված անձինք դանակներով հարձակվել են Պերմի դպրոցներից մեկի վրա. կա 8 վիրավոր

Հասարակություն
perm

Դիմակավորված երկու տղամարդ հարձակում են գործել Պերմի դպրոցներից մեկի վրա: Ութ ուսուցիչ և աշակերտ վիրավորում է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին հղում անելով Պերմի շրջանի տարածքային անվտանգության նախարարության մամլո քարտուղար Ելենա Դուբինինային: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու տուժած՝ մեկ ուսուցիչ և տասնվեցամյա մեկ դպրոցական, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են: Միջադեպը տեղի է ունեցել 127-րդ դպրոցում, Մոսկվայի ժամանակով `08:19-ին: Կասկածյալներն արդեն ձերբակալվել են: Գործը հետաքննվում է։