Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տպավորություն է, որ իբր իշխանությունը նոր է իմացել, որ նման թանկացումներ կան» (տեսանյութ)

Քաղաքականություն
ZLac5TK7dH0

ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` հետաքրքրվելով, թե արդյոք խորհրդարանական լսումներ են հրավիրել՝ վերագրելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին: Արա Բաբլոյանը պատասխանեց, թե հավանաբար պատգամավորը լավ չլսեց, քանի որ լսումներ հրավիրվել են ոչ Սերժ Սարգսյանի հանձնարարականով. «Ասացի, որ այդ հարցին անդրադաձել է նաև նա և իրեն հանձնարակական չեմ հնչեցրել, մեր նախաձեռնությունն է և ավելին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը` որպես աշխատանքային ծրագրային մոտեցում, պետք է ժամանակ առ ժամանակ նման հարցերի շուրջ մշտադիտարկում մտցնի և վերահսկողության տակ պահի»: https://youtu.be/PvFJadN97wE Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց, որ պետք է խորհրդարանական լսումներ անցկացվեն, և այս քննարկումներից այնպիսի տպավորություն է, որ իբր թե իշխանությունը նոր է իմացել, որ նման թանկացումներ կան, և ուզում են դեմն առնել: Երբ Հարկային նոր օրենսգիրք էին փոփոխում և «Ակցիզային հարկի մասին» օրենքը, իրենք էլ գիտեին, որ օրինակ սեղմված գազի հարկը 8 անգամ թանկացնում են: Չէիք մտածում, որ շղթայական էֆեկտ են ունենալու: Այս լսումները ընդհանրապես անիմաստ է որովեհետև գազ բաց թողնման միջոցառում է։ Միակ տարբերակը օրենսդրական փոփոխություններն են: «Այս հարթականերում քննարկումները սպառվել է, առաջարկները բոլորը մերժվել են, իսկ դուք ուզում եք իմաստուն դեմքերով գալ ու քննարկել, թե գիտեք ինչ կա, ուզում ենք քննարկել։ Կոչ եմ անում քաղաքացիներին` մասնակցել հունվարի 19-ին Ելքի նախաձեռնած երթին»: https://youtu.be/q_1aVaEB690 Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` ապրանքների գնաճի մասով արձանագրեց` թվերը սարսափելի են. «Սեղմված գազի, բենզինի, դիզվառելքի հարկի բարձրացումը շղթայական բերելու է մնացած ապրանքների թանկացմանը, գնաճը հսկայական է՝ 20-30 տոկոսի է հասնում: ԱՎԾ-ի հպարակարումը ցույց է տալիս դեռ գնաճի թվերը էականորեն նվազեցվել են։ Այս իրավիճակում, գնաճի առաջն առնելու տարբերակը միայն հարկային օրենքների փոփոխություններն են: Խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջման քանի քաղաքացիները դուրս չեն եկել ու իրենց բողոքն արտահայտել»: https://youtu.be/ZLac5TK7dH0 Խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կոչ արեց դուրս գալ փողոց և մասնակցել բողոքի երթին. «Տպավորություն է, որ այս կառավարությունը «Չարի վերջ»-ի հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է պետության գլխին: Այս իշխանությունը բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, այլ ձևով աշխատելու ի վիճակի չէ»: