Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ շախմատի առաջնություն. Առաջատարը հաղթեց գործող չեմպիոնին

Սպորտ
a1chess-armenia-1

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաջող հանդես գալ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում:   Այսօր կայացած 3-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատարը սպիտակներով հաղթեց գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին եւ վաստակեց 3 միավոր: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը հաշտություն կնքեց Տիգրան Կ. Հարությունյանի հետ եւ չկարողացավ պահպանել կես միավորի տարբերությունը: Մնացած երեք պարտիաները նույնպես ավարտվեցին խաղաղությամբ, ուստի Ռոբերտ Հովհաննիսյանն իր հետապնդողներին արդեն գերազանցում է 1-1,5 միավորով: Վաղը կայանալիք 4-րդ տուրում 27-ամյա շախմատիստը սեւերով կհանդիպի Հայաստանի նախկին չեմպիոն Զավեն Անդրիասյանի հետ, որը երեք տուրից հետո վաստակել է ընդամենը 0,5 միավոր:   Կանանց մրցաշարի երկու առաջատարները՝ գրոսմայստեր Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը տարան երրորդ անընդմեջ հաղթանակը: Առաջինը սպիտակներով պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, իսկ երկրորդը սեւերով առավելության հասավ Սուսաննա Գաբոյանին նկատմամբ: Չորրորդ տուրում Մարիա Կուրսովան կրկին սպիտակներով ուժերը կչափի 5-րդ տեղում ընթացող Նարե Առաքելյանին հետ, իսկ Աննա Սարգսյանը սեւերով կհանդիպի հետնապահներից մեկի՝ Աննա Խաչատրյանի հետ, որը ունի ընդամենը կես միավոր: