Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը ավտոմեքենայից դուրս է շպրտվել և հայտնվել քարերի մեջ

Պաշտոնական
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Հունվարի 14-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սալոյի վանք» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 44-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 16 QQ 888 պետհամաարնիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Տ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը ավտոմեքենայից դուրս է շպրտվել և հայտնվել քարերի մեջ: Փրկարարները քարերի մեջից դուրս են բերել Տ. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Ղ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: