Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Սևան քաղաքում. 2 զոհ եւ մեկ ծանր վիրավոր

Պաշտոնական
b9bca85231e32d065b98272e66c342fd

Հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նաիրյան փողոցում BMW մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ` 2002 թ. ծնված Ա. Ն.-ը և 1988 թ. ծնված Լ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Լ.Հ.-ը մահացել է, իսկ Ա. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով Սևան քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: