Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել. Հովսեփյանը՝ ««Ճըվճըվ Արոյի» որդիների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
A1EB0112-5903-493B-B3F7-16D5902B680B_w1023_r1_s

Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների վերաբերյալ։ «Արդյոք իրավաչա՞փ էր այդ երիտասարդին նման միջին ծանրության հոդվածներով ստորագրությամբ ազատ արձակելը», - «Ազատության» այս հարցին Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց․ - «Մենք արդեն ամեն ինչ ասել ենք այս կապակցությամբ՝ մեր լրատվական ծառայությունը, ավելացնելու այսօր ոչինչ չունենք: Մենք թափանցիկ ենք աշխատում և հետագա օրերին նույնպես լրատվությամբ մենք կտեղեկացնենք հանրությանը այդ ամեն ինչին»: Հանրությանը որպես «Ճըվճըվ Արոյի» որդի հայտնի Սերժ Վարդանյանը կալանավորվեց այս շաբաթ, թեև նրան մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին։ Հետաքրքիր զուգադիպությամբ, կողոպուտի և խուլիգանության մեղադրանքներով Սերժ Վարդանյանը հայտնաբերվեց ու կալանավորվեց, երբ նրա եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացավ երկու ոստիկան։ Իսկ թե ինչու էր մինչ այդ Սերժ Վարդանյանը ազատության մեջ՝ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հանդես եկան փոքր-ինչ իրարամերժ հայտարարություններով։ Շարունակությունը՝ azatutyun.am