Լիոնել Մեսին ազատվել է բանտարկությունից

«Բարսելոնայի» լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային մարմիններին վճարել է բոլոր պարտքերը:  Այդ մասին տեղեկացնում է  Football Leaks-ը:

Արգենտինացի ֆուտբոլիստը հարկերը կոծկելու եւ չվճարելու համար 2007 ու 2009 թվականներին կանգնել էր դատարանի առջեւ: Նա սկզբում դատապարտվել էր 21 ամսվա ազատազրկման, սակայն քանի որ դա եղել է նրա առաջին դատական գործը, դատարանն ազատազրկումը փոխարինել է խոշոր տուգանքով:

Եվ ահա, Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային մարմիններին ընդհանուր առմամբ վճարել է 12 մլն եվրո եւ լիովին ազատվել մեղադրանքներից: Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 104 մլն եվրո, որի մեջ բացի աշխատավարձից մտնում են նաեւ գովազդից ստացվող գումարներն ու բոլոր հոնորարները: