Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Պաշտոնական
exanak3

Հանրապետության տարածքում`

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ը նույնքանով կբարձրանա:   Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: