Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում ամբողջությամբ այրվել է բնակարան. ներսում դի է հայտնաբերվել

Պաշտոնական
nkar


Հունվարի 13-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին) Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ