Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրվածՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել
Էստոնիայի կողմից Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:
 Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է,
որ Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
«Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո: Բոլոր դեպքերում, սկիզբը տրված է: Հուսամ, ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար»,- գրել է Աշոտյանը: