Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե 2018թ. աշխարհի առաջնությունում, եթե Հայաստանի հավաքականը մրցաշարում չընգրկի, ինքը հրաժարական կտա. «Միանգամից հիասթափեցնեմ՝ ես չեմ պատարաստվում հրաժարական տալ: Նման նյութ հրապարակելիս նախ պետք է ասել՝ ինչ պայմաններում է  իմ կողմից դա ասվել:

Դա ասվել է ընկերական զրույցների ժամանակ: Ես ունեմ ծրագրեր, որոնք պատարստվում եմ կատարել ու կատարում եմ շատ լավ ու չեմ տեսնում այն մարդուն, որ կարող է իմ ստեղծածի վրա ավելացնել: Եթե տեսնեմ այդ մարդուն, ապա ընտրությունների ժամանակ, որին մի տարի է մնացել, կներկայացնեմ: Բոլորն էլ գիտեն՝ տղամարդկային ինչ հատկություններ ունեմ, այլ բաներ չհասկանաք, այլ այն, որ՝ տղամարդ, որ իր խոսքը պահում է: Փողոցային, ընկերական խոսակցությունները չպետք է մատի փաթաթան դարձնեն»:

Լրագրողներից մեկի հարցն էլ վերաբերում էր առաջին լիգայի խաղերում վաճառված խաղերին: Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ դրանք գաղտնի տեղեկություններ են ու շատ ափսոս, որ մամուլն այդ մասին հրապարակել է:

«Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե Հայաստանի հավաքականը ձախողեց վերջին խաղը, սակայն երկարացրեց մարզիչի համագործակցությունը, ո՞րն էր պատճառը. «Պատճառը վստահությունն էր. մարզիչի հետ նոր պայմանագիր է կնքվել՝ երկու տարով»։

Ռուբեն Հայրապետյանը  խոսեց Սամվել Կարապետյանի և «Արարատ Մոսկվայի» մասին։ Հայտնի է, որ  Ավանի Ֆուտբոլային ակադեմիան անվանափոխվել է եւ դարձել «Արարատ-Մոսկվա»:

«Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը նվիրված է, հայրենասեր, տարիներ շարունակ եղել է հավաքականի կողքին, աջակցել է մեր ֆուտբոլին: Նա կդառնա «Արարատ-Մոսկվայի» սեփականատերը որից հետո հստակություն կլինի:

Առաջին խմբի առաջնության այն ակումբները, որոնք ցանկանան հանդես գալ Բարձրագույն խմբում, կստանան այդ թույլտվությունը, այդ թվում` Ավանի «Արարատ-Մոսկվան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշեց, որ տեղյակ չէ  Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները գալու են այստեղ և հանդես գան «Ավան-Ակադեմիայի» անվան տակ, թե ոչ: