Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ. Բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը

Քաղաքականություն
bilyan-smbatyan

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում  տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։ Եվս մեկ անգամ բանավոր և գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։   ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Հանրային կապերի բաժին