Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկեն շախմատի Հայաստանի առաջնությունները

Սպորտ
a1chess-armenia

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Երեկ կայացած վիճակահանության արդյունքներով առաջին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները: Կանանց առաջնություն Մարիա Գեւորգյան - Աննա Խաչատրյան Մարիա Կուրսովա - Սոնա Ասատրյան Նարե Առաքելյան - Լիլիթ Գալոյան Մարիամ Մկրտչյան - Աննա Սարգսյան Սիրանուշ Ղուկասյան - Սուսաննա Գաբոյան Առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 9 տուրով, առանց հանգստյան օրերի:   Տղամարդկանց առաջնության առաջին տուրում կհանդիպեն հետեւյալ շախմատիստները. Կարեն Գրիգորյան - Զավեն Անդրիասյան Արման Փաշիկյան - Հովհաննես Գաբուզյան Շանթ Սարգսյան - Տիգրան Պետրոսյան Ռոբերտ Հովհաննիսյան - Սամվել Տեր-Սահակյան Մանուել Պետրոսյան - Հայկ Մարտիրոսյան Տիգրան Հարությունյանն ազատ է այս տուրում Տղամարդկանց առաջնությունը նույնպես կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 10 տուրով: Մրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված՝ 10 հնարավորից՝ 5,5 միավոր: Հավելենք, որ բոլոր տուրերը սկսվելու են ժամը 15:00-ին: Մասնակիցների ուշացման համար սահմանվել է 15 րոպե: Հակառակ դեպքում ուշացած շախմատիստին կգրանցվի տեխնիկական պարտություն, իսկ նրա մրցակցին կտրվի հաղթանակ: