Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենատարեց մարզիկն ավարտեց ելույթները (տեսանյութ)

Սպորտ
a1tarec-marzik

Աշխարհի ամենատարեց մարզիկը, ֆրանսիացի հեծանվորդ Ռոբեր Մարշանը, որոշում է կայացրել ավարտել ելույթները: Անցած տարվա հունվարին նա հեծանվահրապարակում մեկ ժամվա ընթացքում անցնելով 22,528 կմ մրցատարածություն, սահմանել է համաշխարհային ռեկորդ … 105 տարեկան հեծանվորդների մեջ: Հարկե նշել, որ ֆրանսիացի մարզիկը հեծանվասպորտով զբաղվել է 90 տարի: Նա սահմանել է մի քանի համաշխարհային ռեկորդներ: Մասնավորապես՝ 100 տարեկան հասակում նա 100 կմ մրցատարածությունը կտրել-անցել է 4 ժամ 27 վայրկյանում: Եվ ահա, 106-ամյա Ռոբեր Մարշանը պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում նոր ռեկորդներ սահմանել եւ որոշել է ավարտել ելույթները: Սակայն աշխարհի ամենատարեց մարզիկը լիովին չի բաժանվել իր «երկաթյա ընկերից» եւ շարունակում է հեծանիվ վարել, բայց, արդեն, հաճույքի համար: