Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը փակ է. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
hratap151374766724121271020168

Վարդենյաց լեռնանցքը փակ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աբովյան - Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է: Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է: Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Չայնիի» ոլորաններում առկա է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: